18.1.14

Արմէն Աշոտեան կ՚առաջարկէ Հայաստանի անունը փոխել

Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը Դիմագիրքի իր էջին մէջ Յունուար 17ին առաջարկած է սահմանադրական բարեփոխումներու համագրին մէջ քննարկել իր առաջարկը` Հայաստանը կոչել Արեւելեան Հայաստանի Հանրապետութիւն` «պատմական արդարութեան վերականգնման, հայրենատիրութեան եւ պահանջատիրութեան դիտանկիւնից»:
Ստորեւ կը ներկայացնենք նախարարին գրառումը՝ «Արեւելեան Հայաստանի Հանրապետութիւն» վերնագրով.
«Անհամեստութիւն չթուայ, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բաւականին յաջողուած եւ հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թէ՛ կրթութեան եւ գիտութեան ոլորտների զարգացումների, խնդիրների եւ անելիքների, թէ՛ քաղաքական վերջին իրադարձութիւնների մասին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիւօրէն լուսաբանեցին այն: Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից:
Խօսքը հնարաւոր սահմանադրական բարեփոխումների մասին է: Հանրային քննարկումներն առաւել կենտրոնացել են Հայաստանի քաղաքական եւ կառավարման համակարգերի փոփոխութիւնների վրայ: Բայց, իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան եւ հետաքրքիր հնարաւորութիւն են ընձեռում նաեւ արտաքին քաղաքական դաշտում:
Մասնաւորապէս, ես առաջարկում եմ քննարկել մեր պետութեան վերանուանման հարցը, պատմական արդարութեան վերականգնման, հայրենատիրութեան եւ պահանջատիրութեան դիտանկիւնից:
Կարծում եմ, որ առաւել ճիշդ կը լինէր Հայկական Բարձրաւանդակի այս հատուածի վրայ կառուցուող պետութեան անունը դնել Արեւելեան Հայաստանի Հանրապետութիւն:
Այս առաջարկս հնչեցրել եմ դեռեւս 2005 թուականին Ազգային Ժողովում, կրկին սահմանադրական փոփոխութիւնների փաթեթի քննարկման ընթացքում:
Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը մօտենում է:
Շնորհակալ կը լինեմ կարծիքների համար»:

ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐ
 Tert.am-ը կարծիքներ ու մեկնաբանութիւններ հաւաքած է նախարարի առաջարկին մասին։   Հարցուած պատմաբաններու ու քաղաքական գործիչներու մեծամասնութեան համար առաջարկը անհասկնալի է:
 «Մենք պէտք է կշռադատենք. վերանուանելով այսօր մենք յա՞յտ ենք ներկայացնում Արեւմտեան Հայաստանի նկատմա՞մբ: Այսինքն՝ այդ քայլը պետք է ունենայ տրամաբանական շարունակութիւն»,- Tert.am-ին ըսաւ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեանը, որ Արմեն Աշոտեանի առաջարկը որակեց որպէս հայրենասիրական պոռթկում, որ յետագայ գործողութիւններու առումով անհասկնալի է՝ հիմնաւորուա՞ծ է, թէ՞ ոչ:
«Հիմա տեսէք՝ մենք մի կողմից էդ խայտառակ հայ-թուրքական արձանագրութիւնները, որ սառեցրել ենք, ինչը նշանակում է, որ դրանք դեռ ուժի մէջ են, գործողութեան, որովհետեւ սառեցումը դեռ չի նշանակում օրակարգից հանել, միւս կողմից էլ յաւակնութիւններ ենք հանդէս բերում Արեւմտեան Հայաստանի նկատմամբ, որը շատ մեր սրտով է, չափից աւելի: Բայց ուզում եմ հարցնել՝ էդ երկու քաղաքական գործելակերպը ո՞նց ենք իրար համադրում։ Արձանագրութիւններից դեռ պաշտօնապէս չենք հրաժարուել, այսինքն՝ այսօր եթէ Թուրքիայի խորհրդարանը վաւերացրեց, ինչպես մենք խոստացել ենք, մեխանիկօրէն մենք էլ պետք է վաւերացնենք, եւ այս պայմաններում մենք խօսում ենք Հայաստանը Արեւելեան Հայաստանի Հանրապետութիւն հռչակելու մասին»,- ըսաւ պատմաբանը:
Անոր խօսքերէն դատելով՝ Հայաստանը պէտք չէ միայն յայտարարէ, այլեւ պէտք է համապատասխան սրբագրումներ ընէ իր արտաքին քաղաքական ընթացքին մէջ: Այսինքն՝ յայտարարէ, որ մեր նպատակը պահանջատիրութիւնն է, Ցեղասպանութեան դիմաց մենք հայրենիք կը պահանջենք Թուրքիայէն եւ այլն: Եթէ նման քայլեր առնուէին, Աշոտ Մելքոնեանը կը հասկնար Արմէն Աշոտեանի տրամաբանութիւնը:
Ի պատասխան այն հարցումին, թէ պատմաբաններու կողմէ երբեւէ նման առաջարկ եղա՞ծ է, ԳԱԱ Պատմութեան Հիմնարկի տնօրէնը ըսաւ, թէ 1918 թուականէն ետք Հայաստանի ողջ քաղաքական միտքը անով զբաղած էր, եւ արեւմտահայ գործիչներուն մեծագոյն մասը չէր ընդուներ, որ այս Հայաստանը պէտք է կոչուէր Հայաստանի Հանրապետութիւն: Անոնց շարքին էին Անդրանիկը եւ Պօղոս Նուպարը, որոնք կը պնդէին, որ Հայաստանը կա՛մ պէտք է կոչուէր Արեւելեան Հայաստան, կա՛մ՝ Երեանեան Հանրապետութիւն, կա՛մ՝ Արեւելահայկական Հանրապետութիւն (*):
Երեւանի պետական համալսարանի պատմութեան մասնաբաժնի տեսուչ Էդիկ Մինասեանը նախ զարմացաւ Արմէն Աշոտեանի առաջարկէն, ապա ենթադրեց, որ ան կը կատարուի մեկնելով «պահանջատիրութիւնից», որին «կողմ ենք», բայց եւ նկատեց, որ Արեւելեան Հայաստանի մէկ մասն ալ հայերուս համար կորսուած է:
«Այլ կերպ ասած, տրամաբանական տեսանկիւնից մենք համաձայն կը լինէինք, եթէ Արեւելեան Հայաստանն ամբողջութեամբ մերը լինէր, մենք նոր պահանջատիրութիւն կը ներկայացնէինք»,- ըսած է ան, աւելցնելով. «Բայց Հայաստանի Հանրապետութիւնն էլ պահանջատէր կարող է լինել ցանկացած պահի»:
Հանրային Խորհրդի նախագահ, նախկին «Ղարաբաղ» կոմիտէի անդամ Վազգէն Մանուկեանն ալ ըսաւ. «Ես Աշոտեանին չեմ լսել ու չեմ կարող մեկնաբանել, բայց չեմ կարծում, որ հիմա նման քննարկումների ժամանակն է: Ես չեմ կարծում նաեւ Հայաստանի պրոբլեմը դա է»:
Վազգեն Մանուկեանը աւելցուց, որ անկախութեան առաջին տարիներուն ալ նման առաջարկներու մասին չի յիշեր:
Tert.am-ը զրուցեց նաեւ քանի մը պատմաբաններու հետ, որոնք փափաքեցան անյայտ մնալ: Անոնցմէ մէկը ակնյայտօրէն զարմացած լինելով նախարար Աշոտեանի նման առաջարկէն, ըսաւ, թէ նման առաջարկ կրնար ընել բժիշկը (նկատի ունի Արմէն Աշոտեանի բժշկական կրթութիւնը) կամ ալ Պարոյր Հայրիկեանը:
Ինչ կը վերաբերի Հայկական Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ աշխարհին նման մարտահրաւէր նետելուն (յիշեցնենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայէն պահանջատիրութիւնը ներառուած չէ, այլ միայն՝  ցեղասպանութեան միջազգային ճանաչումը), ապա, ըստ անանուն պատմաբանին, այս առաջարկը նման է անոր, որ փոքր տղան երթայ ու փոքրիկ քարով՝ պարսատիկով հարուածէ սակաւապետի առանձնատան պատուհանին: «Գոնէ օգուտ կը լինէր, եթե օլիգարխի լուսամուտի ապակին կոտրուէր»,- ըսաւ ան։

-----------------------------
(*) 1918-1920ին, յաճախակի կերպով, արտասահմանեան որոշ թերթերու մէջ կոչուած է «Արարատեան Հանրապետութիւն» («Հայկականք»)։
«Մենք պետք է կշռադատենք. վերանվանելով այսօր մենք հայտ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի նկատմա՞մբ: Այսինքն՝ այդ քայլը պետք է ունենա տրամաբանական շարունակություն»,- ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով Արմեն Աշոտյանի առաջարկը որակեց որպես հայրենասիրական պոռթկում, որը հետագա գործողությունների առումով անհասկանալի է՝ հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ: «Հիմա տեսեք՝ մենք մի կողմից էդ խայտառակ հայ-թուրքական արձանագրությունները, որ սառեցրել ենք, ինչը նշանակում է, որ դրանք դեռ ուժի մեջ են, գործողության, որովհետև սառեցումը դեռ չի նշանակում օրակարգից հանել, մյուս կողմից էլ հավակնություններ ենք հանդես բերում Արևմտյան Հայաստանի նկատմամբ, որը շատ մեր սրտով է, չափից ավելի: Բայց ուզում եմ հարցնել՝ էդ երկու քաղաքական գործելակերպը ո՞նց ենք իրար համադրում։ Արձանագրություններից դեռ պաշտոնապես չենք հրաժարվել, այսինքն՝ այսօր եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց, ինչպես մենք խոստացել ենք, մեխանիկորեն մենք էլ պետք է վավերացնենք, և այս պայմաններում մենք խոսում ենք Հայաստանը Արևելյան Հայաստանի Հանրապետություն հռչակելու մասին»,- ասել է պատմաբանը: Նրա խոսքերից դատելով՝ Հայաստանը չպետք միայն հայտարարի, այլև պետք է համապատասխան սրբագրումներ անի իր արտաքին քաղաքական կուրսում: Այն է՝ հայտարարի, որ մեր նպատակը պահանջատիրությունն է, Ցեղասպանության դիմաց մենք հայրենիք ենք պահանջում Թուրքիայից և այլն: Եթե նման քայլեր արվեին Աշոտ Մելքոնյանը կհասկանար Արմեն Աշոտյանի տրամաբանությունը: Հանրային խորհրդի նախագահ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ես Աշոտյանին չեմ լսել ու չեմ կարող մեկնաբանել, բայց չեմ կարծում, որ հիմա նման քննարկումների ժամանակն է: Ես չեմ կարծում նաև Հայաստանի պրոբլեմը դա է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/01/17/319167.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք«Մենք պետք է կշռադատենք. վերանվանելով այսօր մենք հայտ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի նկատմա՞մբ: Այսինքն՝ այդ քայլը պետք է ունենա տրամաբանական շարունակություն»,- ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով Արմեն Աշոտյանի առաջարկը որակեց որպես հայրենասիրական պոռթկում, որը հետագա գործողությունների առումով անհասկանալի է՝ հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ: «Հիմա տեսեք՝ մենք մի կողմից էդ խայտառակ հայ-թուրքական արձանագրությունները, որ սառեցրել ենք, ինչը նշանակում է, որ դրանք դեռ ուժի մեջ են, գործողության, որովհետև սառեցումը դեռ չի նշանակում օրակարգից հանել, մյուս կողմից էլ հավակնություններ ենք հանդես բերում Արևմտյան Հայաստանի նկատմամբ, որը շատ մեր սրտով է, չափից ավելի: Բայց ուզում եմ հարցնել՝ էդ երկու քաղաքական գործելակերպը ո՞նց ենք իրար համադրում։ Արձանագրություններից դեռ պաշտոնապես չենք հրաժարվել, այսինքն՝ այսօր եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց, ինչպես մենք խոստացել ենք, մեխանիկորեն մենք էլ պետք է վավերացնենք, և այս պայմաններում մենք խոսում ենք Հայաստանը Արևելյան Հայաստանի Հանրապետություն հռչակելու մասին»,- ասել է պատմաբանը: Նրա խոսքերից դատելով՝ Հայաստանը չպետք միայն հայտարարի, այլև պետք է համապատասխան սրբագրումներ անի իր արտաքին քաղաքական կուրսում: Այն է՝ հայտարարի, որ մեր նպատակը պահանջատիրությունն է, Ցեղասպանության դիմաց մենք հայրենիք ենք պահանջում Թուրքիայից և այլն: Եթե նման քայլեր արվեին Աշոտ Մելքոնյանը կհասկանար Արմեն Աշոտյանի տրամաբանությունը: Հանրային խորհրդի նախագահ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ես Աշոտյանին չեմ լսել ու չեմ կարող մեկնաբանել, բայց չեմ կարծում, որ հիմա նման քննարկումների ժամանակն է: Ես չեմ կարծում նաև Հայաստանի պրոբլեմը դա է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/01/17/319167.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

No comments:

Post a Comment